Մայքլ Ջորդանի մարզաշապիկը, որը նա կրել է համալսարանում խաղալիս, վաճառվել է ռեկորդային 1.38 մլն դոլարով

Մանրամասներ

ա

Ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մարզաշապիկը, որը վերջինս կրել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանում խաղալիս, վաճառվել է ռեկորդային 1.38 մլն դոլարով:

Ինչպես հայտնում են Թերթ.am-ը և BBC News-ը, այդ խաղաշապիկը բասկետբոլի լեգենդը կրել է 1982-83 խաղաշրջանի ընթացքում: Նշվում է, որ այն վաճառվել է Ջորդանի նախորդ վաճառված մարզաշապիկից եռակի թանկ գնով:

Հյուսիսային Կարոլինայի համալսարանից մարզիկը տեղափոխվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA):

ա

Ջորդանը  NBA-ի վեց առաջնություն է հաղթել 1990-ականներին՝ հանդես գալով «Չիկագո Բուլզ» թիմի կազմում և դառնալով աշխարհաի ամենահայտնի մարզիկներից մեկը: