Կիպրոսը հստակեցրել է զբոսաշրջիկների համար մուտքի պայմանները. ՈՒՂԵՑՈՒՅՑ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Կիպրոսի Հանրապետության իշխանությունները հրապարակել են ուղեցույց կորոնավիրուսի դեմ պատվաստված ուղեորների համար, որոնք կժամանեն երկիր մայիսի 10-ից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Բոլոր ուղեւորները, որոնք ունեն քովիդի դեմ պատվաստման գործող քարտեզ, անկախ նրանց քաղաքացիությունից ու ժամանման երկրից, այլեւս ստիպված չեն լինի ինքնամեկուսանալ, մնալ կարանտինում կամ  անցնել COVID-19-ի թեստ»,-ասվում է Կիպրոսի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

ա

Դրանում նաեւ նշվում է, որ կարանտինից եւ թեստերից կազատվեն մարդիկ, որոնք ունեն «Եվրամիության երկրների, Եվրոպական տնտեսական գոտու՝ Իսլանդիայի, Լիխտենշթեյնի եւ Նորվեգիայի, ինչպես նաեւ Շվեյցարիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԱՄԷ-ի, Ուկրաինայի, Հորդանանի, Լիբանանի, Եգիպտոսի, Բելառուսի, Սերբիայի, Քաթարի, Բահրեյնի, ԱՄՆ-ի, Հայաստանի, Վրաստանի, Կանադայի եւ Քուվեյթի պատվաստման քարտեզ»:

ա

Նախարարությունում ընդգծել են, որ այդ ուղեւորները պետք է ունենան պատվաստումների քարտեզ, որը հավաստագրվել է Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից (Pfizer - BioNTech, AstraZeneca, Moderna, Janssen կամ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութերը), եւ պետք է ավարտեն բոլոր անհրաժեշտ չափաբաժինների ստացումը:

ա