Գրանցվել է առաջին մահը AstraZeneca-ով պատվաստվելուց հետո

Մանրամասներ

ա

Վիետնամում մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց հետո:

Ըստ տեղի առողջապահության նախարարության, մայիսի 6-ին 35-ամյա կին բժիշկը պատվաստվել է, իսկ հաջորդ օրը նա մահացել է ալերգիկ ռեակցիայից՝ անաֆիլակտիկ ցնցումից:

Գերատեսչությունն այս դեպքն անվանել է «շատ հազվադեպ»: Մոտ 97 միլիոն բնակչություն ունեցող Վիետնամում շուրջ 750 հազար մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ