Չինաստանի և Ռուսաստանի առևտրային կապերն ավելի են ամրապնդվում. Ապրանքաշրջանառությունը 2021-ին աճել է շուրջ 20 տոկոսով

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Չինաստանի մաքսային վիճակագրության տվյալներով՝ Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում 19,8 տոկոսով աճել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ՝ կազմելով 40,2 միլիարդ դոլար:

Ինչպես մայիսի 7-ին հաղորդել է ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչությունը, ռուսաստանյան արտահանումը Չինաստան այդ ժամանակաշրջանում ավելացել է 7,7 տոկսով՝ հասնելով 22,1 մլրդ դոլարի, ներմուծումը կազմել է 18,9 մլրդ դոլար, աճը՝ 38,7 տոկոս:

Ապրիլ ամսին Ռուսաստանը Չինաստանից ներկրել է 5,13 մլրդ դոլար գումարի ապրանք, Չինաստան է արտահանել 5,67 մլրդ դոլար գումարի ապրանք: Ամսական ապրանքաշրջանառությունը կազմել է 10,8 մլրդ դոլար:

Չին-ամերիկյան առեւտուրը տարվա չորս ամսվա ընթացքում տարեկան հաշվարկով ավելացել է 61,8 տոկոսով եւ հասել 221,65 մլրդ դոլարի: Չինաստանի արտաքին առեւտրի ընդհանուր ծավալը չորս ամսվա ընթացքում կազմել է 1,79 տրիլիոն դոլար, աճը 2020 թվականի առաջին չորս ամսվա համեմատությամբ՝ 38,2 տոկոս:

Չինաստանի արտահանությունն ավելացել է 44 տոկոսով՝ կազմելով 973,7 մլրդ դոլար, ներմուծումը՝ 815,79 մլրդ դոլար, աճը՝ 31,9 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: