Համայնքային ոստիկանների միջոցառումների արդյունքում հետախուզվողը վերադարձավ Հայաստան

Մանրամասներ

ա

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 6-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Նոր Նորքի բաժին է ներկայացվել 30-ամյա Կարեն Մ.-ն, որը 2020 թ. մայիսի 26-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ (Գրավառուին վնաս պատճառելը) հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: