«2 «Գրադ»» գցեք Ստեփանակերտի գլխին, թող ռուսները պարադ չանեն. ադրբեջանցի լրագրողը սպառնում է. VIDEO

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ադրբեջանցի լրագրող Ֆուադ Աբբասովը, որն արտաքսվել է Ռուսաստանից, կոչ է անում կանխել «ահաբեկչությունը» (չակերտները` Խմբ.) և թույլ չտալ մայիսի 9-ին Ստեփանակերտում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մասնակցությամբ Հաղթանակի շքերթի անցկացումը:

Այս մասին տեղեկացնում է Armenian Global Community տելեգրամյան ալիքը:Ֆուադն առաջարկում է «երկու «Գրադ»» արձակել շքերթը խափանելու համար: Նրա խոսքով` «Ադրբեջանի տարածքում» (չակերտները` Խմբ.) ռուս խաղաղապահների մասնակցությամբ շքերթի անցկացումն անթույլատրելի է:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: