Ռուսական ռազմաբազան Սյունիքում ոչ թե այն պաշտպանելու, այլ թշնամուն հանձնելու համար է. Քաղաքագետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ռուսական 102-րդ ռազմաբազայի նոր երկու հենակետերը Սյունիքում ոչ թե Սյունիքը պաշտպանելու, այլ այն թշնամուն հանձնելու համար են:
Նախքան մի բան մեկին վաճառելը` նախ պետք է այն ունենալ և լիովին տնօրինել:

Ուրիշի ունեցվածքը երրորդ կողմին անհնար է վաճառել` առանց դրան տիրանալու: Տիրանալու լավագույն մեթոդը` պաշտպանելու անվան տակ այն ռազմակալելն ու հետո սեփական գործարքով օտարելն է:

Հիմա ռազմակալում են, հընթացս գաղտնի բանակցում են, հետո անպայմանորեն փորձելու են հանձնել, երբ պայմանավորվածությունը վերջապես կայանա:
Հակառակը պնդողները ծառայում են նույն թշնամու շահերին»: