Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից

Մանրամասներ

ա

Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ,

Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից»։

2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով. բացառությամբ՝

• առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառուներին
• 75 տարին լրացած կենսաթոշակառուներին
• լիազորագրով վճարվող դեպքերին
• 14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների) դեպքերի: