Փաշինյանի կառավարությունը որոշել է արգելել նաև թուրքական ապրանքների վաճառքը երկրում, անկախ նրանից, թե երբ են դրանք ներմուծվել 

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Որոշել ենք արգելք ներդնել թուրքական ապրանքների վաճառքի վրա՝ անկախ նրանից, թե դրանք երբ են ներմուծվել: Ինչ վերաբերում է դրանց ներմուծմանը, ապա մենք կերկարաձգենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը:  Կառավարությունում լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Նման միջոցառումների անհրաժեշտությունը, նրա խոսքով, պայմանավորված է նրանով, որ Հայաստան շրջանցիկ ճանապարհներով թուրքական ապրանքներ են ներմուծվում: «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր տնտեսությունն առավելագույնս պաշտպանված լինի թուրքական ապրանքների ներմուծման բացասական ազդեցությունից: Սակայն տնտեսությունը պետք է այնքան ուժեղանա, որ կարողանա դիմակայել ճնշմանը, եթե սահմանները երբեւէ բացվեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում թուրքական ապրանքների ներմուծման արգելքը մտցվել էր 2021 թվականի սկզբին: