Զարիֆը գնում է մեջլիս՝ բացատրելու սկանդալային ձայնագրության արտահոսքի պատճառները. ԻՐԱՎԻՃԱԿ

Մանրամասներ

ա

Մեջլիսի (Իրանի խորհրդարան) անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերի կոմիտե է կանչվել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը գաղտնի հարցազրույցի արտահոսքը բացատրելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտարարել է կոմիտեի ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամույին:

«Զարիֆին ուղղված նամակում առաջարկվել է գալ կոմիտե՝ աուդոֆայլի հետ կապված իրավիճակը բացատրելու համար»,-նրա խոսքը մեջբերում է Tasnim-ը:

Ապրիլի 25-ին արեւմտյան մի շարք ԶԼՄ-ներում հրապարակվել է աուդիոձայնագրությունը, որում Զարիֆը քննարկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի՝ 2015 թվականին Մոսկվա կատարած այցը, միջուկային գործարքի ճակատագիրն ու դրա նկատմամբ գործարքի մասնակիցների վերաբերմունքը, Սիրիայի կոնֆլիկտն ու այդ կոնֆլիկտում Ռուսաստանի դերը, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ հարաբերությունները: