Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ «ռազմական սադրանքը, որը վերջերս իրականացվել է Հայաստանի կողմից Զանգելանի ուղղությամբ, պետք է վերջինը լինի»:
«Մենք ցուցաբերել էինք զսպվածություն և չէինք արձագանքել այդ սադրանքին: Եթե լինի մեկ այլ նման փորձ, ապա հակառակորդը տեղում կոչնչացվի», - ասել է Ալիևը սահմանապահների հետ հանդիպմանը:
Ապա Ալիևը հավելել է, թե «Հայաստանում ռևանշիստական ուժերը կրկին մեղադրանքներ են հնչեցնում Ադրբեջանի դեմ ու տարածքային պահանջներ ներկայացնում»:
«Ուզում եմ ասել, որ նրանք հրաժարվեն իրենց կեղտոտ մտադրություններից, թե չէ վերջը շատ վատ կլինի: Հայրենական պատերազմի ընթացքում մենք ցույց տվեցինք, թե ով՝ ով է: Երկաթե բռունցքը ջախջախեց թշնամու գլուխը», սպառնացել է Ադրբեջանի նախագահը:
0Comments