VIDEO. Սպիտակ տանը Լինքոլնի հոգին է շրջում․ տարօրինակ ձայնն ընդհատել է Ջեն Փսակիի ճեպազրույցը

Մանրամասներ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին նախօրեին ճեպազրույցի ժամանակ հնչած տարօրինակ բարձր ձայնից հետո ընդհատել է իր ելույթը՝ կատակելով, որ Լինքոլնի (ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլն) ուրվականն է իրենց այցելել, գրում է Independent-ը։

Համացանցում հրապարակված կադրերում լսվում է տարօրինակ և բարձր ձայնը, որից, կարծես թե, հանկարծակիի գալով՝ Սպիտակ տան մամուլի քարտուղարն ընդհատել է խոսքը։

«Մի՛ վախեցեք։ Չի բացառվում, որ Լինքոլնի հոգին է շրջում»,- կատակել է նա՝ շարունակելով իր ելույթը։

Jen Psaki press briefing interrupted by curious creaking sounds | News |  Independent TVMaybe it's President Lincoln's ghost': Jen Psaki press briefing interrupted  by curious creaking sounds