Այդ հայհոյանքներն առաջին հերթին ոստիկաններին էին ուղղված, հետո նոր Փաշինյանին. իմքայլական պատգամավոր. VIDEO

Իրավիճակ

ա

Սյունիքում կան մարդիկ, ովքեր իրենց բողոքը հայտնում են անկեղծ մղումներով, ոչ թե ինչ-որ քաղաքական նպատակներ հետապնդելով եւ Սյունիքի դեպքերի ժամանակ շատերը կային, որ իսկապես եկել էին եւ ուզում էին մասնակցել, ինչու ոչ նաեւ իրենց դժգոհությունը արտահայտել, բայց իրենց դժգոհությունը հայտնում էին հայացքով, լռելյայն կեցվածքով: Լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:

«Օրինակ՝ տեսնում ենք, որ փողոցում 2-3 խուժան իրենց պահում են քաղաքական մարդուն շատ անհարիր կեցվածքով, եւ այնտեղ կան իրավապահներ, որոնք կլուծեն խնդիրները:

Այն հայհոյանքները, որոնք տեղում էին իրավապահ մարմինների ներկայությամբ, առաջին հերթին ուղղված էին ոստիկաններին: