ԿԱՐԵՎՈՐ․ VIDEO. Փաշինյանի Սյունիք կատարած այցից հետո մարզպետը զինաթափում է սյունեցիներին, ներկայացնելով նրանց է իբրեւ խուլիգաններ եւ հարբեցողներ

Դեկտեմբերից մարդիկ զենքեր են ստացել եւ չեն հանձնել

Սյունիքի մարզում այսօր կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի 7-րդ նիստը, որի օրակարգում է եղել Սյունիքի սահմանամերձ բնակիչներից զենք-զինամթերքի հավաքումը: Տարակուսելի է, որ իշխանությունները որոշել են հիմա զինաթափել սյունեցիներին, երբ մի կողմից Ալիեւը Զանգեզուրն անվանում է «Ադրբեջանի հինավուրց հող» եւ սպառնում, որ ներկայումս «ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի հետ կապված»: Իսկ մյուս կողմից՝ Սյունիքի ընդարձակված սահմանի պաշտպանությամբ ոչ միայն կանոնավոր բանակն է զբաղվում:

Հատկանշական է, որ զինաթափման հարցն առաջ եկավ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցից եւ սյունեցիների աննախադեպ «հյուրընկալությունից» հետո, վարչապետը թերեւս որոշել է սյունեցիներին պատասխանել նույն քայլով՝ նրանց թշնամու դիմաց թողնելով անզեն:

Ուշագրավ է, որ մարզպետն էլ՝ Փաշինյանի ճաշակով, զինված սյունեցիներին ներկայացնում է իբրեւ խուլիգաններ եւ հարբեցողներ. «Դեկտեմբերից մարդիկ զենքեր են ստացել եւ չեն հանձնել: Երբեմն նրանք նաեւ կրակում են այդ զենքերից, խմիչքին մոտ մարդիկ կան, կրակում են՝ մարդկանց գցելով խուճապի մեջ: Կան մարդիկ, որ միշտ ուզում են լարվածություն լինի, ինչն անթույլատրելի է, ուստի զենքերը պետք է հավաքվի: Ստեղծել եմ հանձնաժողով՝ ոստիկանության հետ համատեղ, որպեսզի այդ զենքերը հավաքենք»,-ասել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը: Հրապարակ․am