Իր մահվան դեպքում ո՞վ կղեկավարի Բելառուսը. Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել

Մանրամասներ

ա

Բելառուսի նախագահ Ադեքսանդր Լուկաշենկոն մտադիր է հրամանագիր ստորագրել արտակարգ իրավիճակում երկրում պետության ղեկավարի բացակայության պայմաններում նախագահական լիազորությունները Անվտանգության խորհրդին վերապահելու մասին, գրում է ՏԱՍՍ-ը:

Նա պարզաբանել է, որ փաստաթղթի համաձայն, նախագահի աշխատունակության կամ մահվան դեպքում Անվտանգության խորհուրդն ավտոմատ կերպով օժտված կլինի համապատասխան լիազորություններով: «Մենք իրականում կունենանք կոլեկտիվ նախագահ՝Անվտանգության խորհրդի տեսքով»,- ասել է նա:

«Նախագահը գնդակահարվել է. հաջորդ օրն Անվտանգության խորհուրդն օժտված կլինի լիազորություններով»,- հավելել է նախագահը: Նա նշել է, որ Անվտանգության խորհրդում քաղաքացիականներն եւ զինվորականները կորոշեն, թե երբ են նախագահական ընտրություններ նշանակելու, մտցնել արտակարգ դրություն, թե ոչ եւ ինչպես վարվել: Լուկաշենկոն շեշտել է, որ անհրաժեշտ կլինի անհապաղ արտակարգ դրություն մտցնել՝«ընդհուպ մինչեւ ռազմական», եթե «սահմանին ին-որ մեկը շարժվի»:

Լուկաշենկոն նշել է, որ «նա պետք է ամեն ինչ նախատեսի»: «Այո, նախագահ կլինի. երբ չկա նախագահ, պարտականությունները վարչապետն է կատարում: Նա կնախագահի, բայց բոլոր որոշումները կայացվելու են գաղտնի քվեարկությամբ, որպեսզի ճնշումներ չլինեն»,- ասել է Լուկաշենկոն: