Մեղրիի քաղաքապետին կալանավորելու մասին միջնորդություն ներկայացվեց

Իրավիճակ

ա

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Lրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտնեց Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

«Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացել դատարան։ Այն մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին։ Վաղը՝ 13։00-ին տեղի է ունենալու դատական նիստ»,- հայտնեց փաստաբանը։

Նշենք, որ քիչ առաջ դատավոր Մանվել Շահվերդյանի որոշմամբ Մեղրիի քաղաքապետի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչվեց։

Փաստաբան Պապոյանն ասաց, որ այս պահին ընտրված խափանման միջոց չկա. «Արձանագրվել է հիմնավոր կասկածի բացակայությունը»։

Նշենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։