Շոյգուն հրամայել է պատրաստ լինել. «Անբարենպաստ զարգացումը» չի բացառվում

Մանրամասներ

ա

Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են Հյուսիսատլանտյան դաշինքի գործողություններին առաջիկա Defender Europe 2021 զորավարժությունների տարածքում: Այս մասին, Թերթ.am-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Մենք ուշադիր հետևում ենք դաշինքի զորքերի տեղափոխմանը Defender Europe - 2021 առաջիկա զորավարժությունների տարածք: Լեհաստանում, Սլովակիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Բուլղարիայում ստեղծվել են համակարգող կենտրոններ՝ ՆԱՏՕ-ի զորքերի և բեռների դիմավորումն ապահովելու համար»,-ասել է Շոյգուն Ղրիմում հինգշաբթի անակնկալ ստուգումների ընթացքում Հարավային ռազմական օկրուգի և օդային ուժերի գործողությունների արդյունքների  վերաբերյալ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքերով՝ «դաշինքի հիմնական կոալիցիոն խմբավորումներից մեկը տեղակայված է Սև ծովի տարածաշրջանում»: «Ներկայումս Հունաստանի նավահանգիստներ էբերվում զենք, ռազմական և հատուկ տեխնիկա» - ասել է Շոյգուն:

Նախարարը հրամայել է նաև, որ զինվորականները պատրաստ լինեն անհապաղ արձագանքման՝  Defender Europe 2021 զորավարժությունների տարածքներում իրավիճակի անբարենպաստ զարգացման դեպքում: