Գլխավոր դատախազությունը բողոքարկել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը

Մանրամասներ

ա

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը: 

Ինչպես հայտնի է, ապրիլի 6-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: