Լարված իրավիճակ. Փաշինյանն այս պահին Մեղրիում է. նրան դիմավորել են «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով

Մանրամասներ

ա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում է։

Քաղաքացիները  նրան դիմավորել են՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով։ Այս պահին էլ քաշքշուկ է սկսվել ոստիկանների եւ սյունեցիների միջեւ։

Սյունեցիներն այս պահին փորձում են խոչընդոտել Փաշինյանի մուտքը դեպի քաղաքի հրապարակ։

Երեկ՝ ապրիլի 20-ին, NEWS.am-ը հայտնել էր, որ Փաշինյանի խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։