Փաշինյանը Գորիսի սրճարանից գլուխը կախ է դուրս է եկել․ Աստղի հետ սելֆի անող չի եղել

Մանրամասներ

1

Փաշինյանը սեր ու ջերմություն չի տեսել նաև Գորիսում։ Մտել է սրճարան, սակայն այնտեղից ևս գլուխը կախ դուրս է եկել, ոչ ոք չի մոտեցել երբեմնի աստղային վարչապետին, որի հետ սելֆի անելու համար հերթեր էին գոյանում։

Փաշինյանի հաջորդ կանգառը Կապանն է։ Փաշինյանի ավտոշարասյունն արդեն մտել է Կապան:

Ամբողջ քաղաքը լի է ոստիկաններով, ոչ մեկին չեն թողնում մոտենալ նրան:

Մեզ ասացին, որ վարչապետը քիչ առաջ մտել է Կապանի Էլեգանտ ռեստորան՝ ճաշելու:

Տարածքը շրջափակված է ոստիկանական ուժերով:

Փաշինյանը կանգ կառնի Արմենիա հյուրանոցում, որը Կապանից Մեղրի տանող ճանապարհին է գտնվում:

Հրապարակ․am