Արցախն ինքնավարություն է ձեռք բերում Ռուսաստանի կազմում

Հայաստանը շարժվում է դեպի Արևմուտք

ա

Բժիկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փաստացի, այդ Հայաստանի Հանրապետությունը պիտի կարողանար օգտվել ազգերի ինքնորոշման իրավունքից, կարողանար անկախանալ Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից, ում քմահաճույքից կախված է այսքան տարի, ու ոչ մի կերպ չի կարողանում ազատվել:

Փաստացի, Հայաստանն իր ռուսական ,,ինքնավար մարզ,, կարգավիճակից, դուրս է եկել հանձնելով Ղարաբաղը ռուսին ու ձեռք բերել՝ ,,միջանկյալ կարգավիճակ,, երբ ազատ պետականությունը հեռու է, բայց ռուսական ռազմաբազաներն ու գործակալական ցանցն արդեն ձեռները տարել են դեպի ,,կատապուլտի,, կոճակը...
Ինչքան կտեվի այս ,,միջանկյալ կարգավիճակը,, ՀՀ-ի համար, դժվար է ասել: Տարի, թե տասնամյակներ՝ չգիտեմ:

Բայց մի բան հստակ է, չկար Ղարաբաղի հարց այսքան տարի, եղել է, ու մնում է Հայաստանի հարց, Հայկական հարց: Ու այդ հարցը կարծես երկու տարբեր լուծումներ է պարտադրում Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրապետության համար:

Հայաստանը շարժվում է դեպի Արևմուտք, Արցախն ինքնավարություն է ձեռք բերում Ռուսաստանի կազմում:

Ու սա մեր ընտրությունը չէ: Սա հարկադրական ,,միջանկյալ կարգավիճակ,, է բոլորիս համար, ում վերաբերվում է Հայկական հարցը:

Եթե ավելի ԻՐԱՏԵՍԱԿԱՆ լուծումներ ունեք, խնդրեմ, հանդես եկեք: Կրկնում եմ, ոչ թե ավելի խելացի կամ ավելի հայամետ, այլ ավելի ԻՐԱՏԵՍԱԿԱՆ:

Երազախաբ լինելուց էս ազգը հոգնել է... Ձեր քաղաքական շահերից բխած դեմագոգիայից առավել ևս»։