Իրանի հավաքականի հարձակվողը կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը

Մանրամասներ

1

«Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը գտնվում է իտալական ակումբների հետաքրքրությունների ոլորտում:

Լրագրող Ջանլուիջի Լոնգարին թվիթերում գրել է, որ 26-ամյա իրանցի հարձակվողը հայտնվել է «Ռոմայի» և «Ատալանտայի» դիտակետում: Նշվում է, որ եվս մի քանի եվրոպական ակումբներ ցանկանում են ձեռք բերել Ազմունին:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո: Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Ազմունի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին», Դորտմունդի «Բորուսիան» ու «Սևիլյան»:

armsport.am