ԿԱՐԵՎՈՐ. Փաշինյանի այցի մասին ուժայիններն իմացել են վերջին պահին. իսկ 1 օր առաջ փոխվել են մարզի ոստիկանապետերը

Իրավիճակ

ա

Live24.am-ն արդեն հայտնել է, որ քիչ առաջ հույժ գաղտնի այցով Սյունիքի մարզ է մեկնել Նիկոլ Փաշօինյանը: news.am-ի տեղեկություններով՝ Փաշինյանի այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Ավելին, Փաշինյանի համար վստահելի ոստիկանության աշխատակիցներին պարզապես հրահանգել են մեկնել Սյունիք՝ չտեղեկացնելով, թե ինչ նպատակով։ Նրա անվտանգությունը տեղում ապահովելու նպատակով մարզ է գործուղվել վեցերորդ վարչության ստորաբաժանում։

Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի և Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո՝  նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Փաշինյանի այցը Սյունիքի մարզ տապալվել էր։ Նա Սիսիանից առաջ չէր շարժվել, քանի որ սյունեցիները Գորիսի մոտ փակել էին մայրուղին։