Ինչպիսի տեսք կարող է ունենալ հաջորդ ՉԼ-ն՝ առանց Սուպերլիգայի ներկայացուցիչների

Մանրամասներ

1

Երկրորդ օրն է, ինչ ֆուտբոլային աշխարհն ալեկոծվում է Սուպերլիգայի ստեղծման մասին հայտարարությունից հետո։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էին ՈՒԵՖԱ-ն ու մի քանի ազգային ֆեդերացիաներ, Սուպերլիգային միանալու համաձայնություն տված ակումբներին կարգելվի մասնակցել ցանկացած այլ ազգային, եվրոպական կամ համաշխարհային մակարդակի մրցումների, իսկ նրանց խաղացողներին, գուցե, արգելվի միջազգային մեծ մրցաշարերում ներկայացնել իրենց ազգային հավաքականները։

Այդ ամենը հաշվի առնելով, հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպիսի տեսք կունենա հաջորդ ՉԼ-ն՝ առանց Սուպերլիգայի մասնակից ակումբների։

Բունդեսլիգայի և Լա Լիգայի թիմերը հրաժարվել են միանալ Սուպերլիգային։ Այդպիսով, «Բավարիային», Դորտմունդի «Բորուսիային», «ՌԲ Լայպցիգին»,  ՊՍԺ-ին, «Լիլին» և ևս մեկ-երկու ակումբների մենք, ամենայն հավանականությամբ, կտեսնենք ՉԼ-ում։ Նույնը կարելի է ասել ոչ թոփ առաջնություններից «Պորտուի», «Այաքսի» ու «Զենիթի» մասին:

Իսկ ահա հետաքրքիր պատկեր է ստացվում ԱՊԼ-ի, Ա Սերիայի և Լա Լիգայի դեպքում։ Եկեք պատկերացնենք՝ ո՞ր թիմերը կարող են մասնակցել Չեմպիոնների Լիգային՝ հաշվի առնելով տվյալ առաջնությունների մրցաշարային աղյուսակներում թիմերի ներկայիս դասավորվածությունը։

ԱՊԼ-ի այս պահի մրցաշարային աղյուսակը թույլ է տալիս ենթադրելու, որ այս առաջնությունը կներկայացնեին հետևյալ թիմերը․

«Լեսթեր»
«Վեսթ Հեմ»
«Էվերտոն»
«Լիդս»

Վերջին երկուսի փոխարեն հնարավոր է տեսնենք «Ասթոն Վիլային» կամ «Վուլվերհեմփթոնին»։ 

«Լեսթերն» ու «Վեսթ Հեմն» առանց այդ էլ հավակնում են մասնակցել հաջորդ ՉԼ-ին, բայց մնացածի դեպքում․․․ Լավ, կտեսնենք արդեն ամռանը, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները։

Ա Սերիան իրադարձությունների զարգացման ենթադրվող սցենարի դեպքում կներկայացնեին այս թիմերը․

«Ատալանտա»
«Նապոլի»
«Լացիո»
«Ռոմա»

Այս քառյակը թերևս ավելի համոզիչ տեսք ունի, քան ԱՊԼ-ի կվարտետը։ Այս թիմերից յուրաքանչյուրն էլ, իրադարձությունների տարբեր սցենարների դասավորվածությամբ պայմանավորված, կարող էր մասնակցել ՉԼ-ին՝ առանց իսկ Սուպերլիգայի հետ կապված սկանդալի։

Իսկ Լա Լիգան կներկայացնեին․

«Սևիլյա»
«Վիլյառեալ»
«Բետիս»
«Ռեալ Սոսեյդադ»

Այս քառյակից «Սևիլյան» ունակ է լուրջ մրցակցություն առաջադրել ֆրանկո-գերմանական գրանդներին և ինչու ոչ՝ պայքարել տիտղոսի համար։ Իսկ «Վիլյառեալը», ավանդույթի համաձայն, կրկին կուղևորվի Եվրոպա Լիգա ու հնարավոր է և հաղթի այն, չէ ո՞ր ինչ Եվրոպա Լիգա՝ առանց Էմերիի․․․

Հիշեցնենք, որ դեպքերի նման զարգացում հնարավոր է միայն Սուպերլիգայի մասնակից թիմերին եվրագավաթներից դուրս հրավիրելու դեպքում։ Սակայն ընդամենը երկու օր է անցել, դեռ ամեն ինչ մշուշոտ է, միգուցե իրավիճակը հետագայում շտկվի, կողմերը կգան փոխհամաձայնության․․․Նշենք նաև, որ այս րոպեի դրությամբ, չնայած կոշտ հայտարարություններին, պաշտոնապես որևէ ակումբ չի զրկվել թե եվրագավթներին, թե ներքին առաջնություններին մասնակցելուց։ Իսկ մինչ այդ եկեք միասին շարունակենք հետևել այս «ֆուտբոլային հեղափոխությանը»․․․

armsport.am