Դիպուկահարը ինձ նշանառության տակ էր պահում. Հիշեցնեմ «Զատո Նիկոլի ժամանակ ազատ ու ժողովրդավար ա» ասողներին  

Ժողովրդավարության բաստիոն ենք, մի խոսքով

ա

Ադրբեջանագետ Անժելա Էլիգեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Զատո Նիկոլի ժամանակ ազատ ու ժողովրդավար ա» ասողներին հիշեցնեմ, որ ինձ վերջին կես տարում՝ 

1. Ոստիկանություն են կանչել ֆեյսբուքի ստատուսների համար 

2. ԱԱԾ են բերման ենթարկել ու առգրավել տեխնիկաս մի քր գործի շրջանակներում, որտեղ ես նույնիսկ կարգավիճակ չունեմ 

3. Ինձ նշանառության տակ պահում էր դիպուկահարը իմ նախկին աշխատասենյակի պատուհանից 

4. Իմ մասին տարածվող քրեական պատասխանատվություն ենթադրող զրպարտությունը պատկան մարմինները «չեն նկատում»։ 
Ժողովրդավարության բաստիոն ենք, մի խոսքով»։