Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա ու մեկնի արտերկիր. նրան պետք է փոխարինի փոխվարչապետը. Լևոն Տեր-Պետրոսյան

Հայտարարություն

ա

Ներքաղաքական կրքերը շարունակում են լարվել. Վազգեն Մանուկյանի հայտարարությանը քիչ առաջ հաջորդեց առաջին նախագահի հայտարարությունը:

Լևոն Տեր-Պետրոսյանը, գնահատելով իրավիճակը, սեփական ելքն է առաջարկում:

Նա մասնավորապես, նշում է.

«Թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը: 

Լևոն Տեր-Պետրոսյան»:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ