Վաղը`ժամը 16:00-ին ԱԺ շենքի մոտ հանրահավաք է լինելու. ցուցարարները գիշերը կանցկացնեն խորհրդարանի շենքի մուտքի մոտ

Նիկոլ Փաշինյանն այդ շենք կմտնի միայն հրաժարականի դիմումի տեքստը կարդալու նպատակով. Իշխան Սաղաթելյանը

ա

Վաղը`ժամը 16:00-ին ԱԺ շենքի մոտ հանրահավաք է լինելու. ցուցարարները գիշերը կանցկացնեն խորհրդարանի շենքի մուտքի մոտ

Այս մասին քիչ առաջ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Մենք չենք նահանջի և չենք հոգնի։ Այս հատվածը մենք պետք է պահենք։ Սա կոնկրետ գործողություն է։ Մենք խորհրդարանի շենքում նստած մարդկանց հակապետական տարրեր ենք հայտարարել։ Նիկոլ Փաշինյանն այդ շենք կմտնի միայն հրաժարականի դիմումի տեքստը կարդալու նպատակով»,-ասաց նա։