Ի՞նչ կարևոր է, թե ում է պատկանում հողը, կարևորը պատերազմ չլինի․ Իջևանում ագրեսիվ կինը սադրում է քաղաքացիներին

Կինը բացահայտ վիրավորում է հավաքվածներին և իրավիճակը տանում է կոնֆլիկտի

Իջևան քաղաքի բնակիչները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը և պահանջում են մարզպետ Հայկ Չոբանյանին, քանի որ մարզի որոշ շրջաններ Ադրբեջանին հանձնելու մասին լուրերն այդպես էլ հստակ հերքում կամ մեկնաբանություն չստացան, գրում է Mediaport տելեգրամ ալիքը։

Մարզպետի փոխարեն դեպքի վայր է եկել ագրեսիվ տրամադրված մի կին, որը փորձում է սադրել հավաքվածներին՝ նշելով, թե էական չի՝ ում է պատկանում հողը, կարևորը, որ պատերազմ չլինի։

Կինը բացահայտ վիրավորում է հավաքվածներին և իրավիճակը տանում է կոնֆլիկտի: