Եթե Օնիկ Գասպարյանն ինձ չի գնդակահարում, ուրեմն դավաճանն ինքն է. Հովիկ Աղազարյան. VIDEO

Մանրամասներ

ա

Գլխավոր շտաբի պետը, եթե կարծում է՝ ես դավաճան եմ, ինձ պետք է գնդակահարի: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:

«Եթե գլխավոր շտաբի պետը գտնում է, որ Հովիկ Աղազարյանը դավաճան է եւ ինքը Հովիկ Աղազարյանին չի գնդակահարում, ապա դավաճանը հենց ինքն է: Պետք է ամեն բան դնեն իրավական հիմքերի վրա, որ ամեն բան քաղաքացիների համար պարզ լինի»,- ասաց Հովիկ Աղազարյանը: