Ի՞նչ «հիվանդ» է Արմեն Սարգսյանը, ու ի՞նչ է նրա սիրտն ուզում

Իրավիճակ

ա

Այն, որ առողջական խնդիրներ ունեցող պացիենտին երկու օր շարունակ բժիշկների փոխարեն այցելում էին Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ծառուկյանը, Էդմոն Մարուքյանը ու չգիտենք, թե նաև ովքեր, արդեն պետք էր կռահել, թե ինչ «հիվանդ» է նա։

Բժշկությանը դեռևս անհայտ, բայց մարդկությանը հայտնի ագահ եսասիրությունն անբուժելի հիվանդություն է։

Հիվանդի սիրտը, հավանաբար, մի քիչ Ամուլսար է ուզել, մի քանի Pepsi-ի գործարան տարբեր երկրներում, Sandora և Tropicana բնական հյութեր, Calsberg Group-ի գարեջրի մեծ տեսականի, MAKFA ալյուր, մակարոն և հնդկաձավար, իսկ դեսերտին՝ Nestle շոկոլադներ և Nescafe սուրճ։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյան