Սերժ Սարգսյանը անկաշկանդ որտեղ ուզում, ազատ շրջում է, նիկոլը ԱԺ գնալու համար նռնակներ է տեղադրում. Հիմա ասեք տեսնեմ՝ ո՞վ է մերժվածը

Այսօր Սերժ Սարգսյանի մեքենայից դուրս գալն ու լրագրողների հարցերին ազատ, անկաշկանդ պատասխանելը նիկոլի մի հազար հանրահավաք արժե. մերժվածը նիկոլն է

Երկու հակադիր պատկեր եմ տեսնում․ Սերժ Սարգսյանն իջնում է մեքենայից՝ ազատ, անկաշկանդ, պատասխանում լրագրողների հարցերին։ նիկոլ փաշինյանն Ազգային ժողով գնալու համար մի ողջ ոստիկանական բանակ, թիկնապահների ահռելի խումբ է հետը քարշ տալիս։

Սերժ Սարգսյանը հանդարտ, խաղաղ որտեղ ուզում, ազատ շրջում է, նիկոլ փաշինյանը Ազգային ժողով գնալու համար ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրում Ազգային ժողովի բակում։

Փողոցից երևում է նաև, որ Ազգային ժողովի պատշգամբներում դիպուկահարներ կան։
Հիմա ասեք տեսնեմ՝ ո՞ վ է Հայաստանի Հանրապետությունում մերժվածը։
Մարտի մեկին՝ իբր սգո երթ կազմակերպելու անվան տակ վարչարարական մեթոդներով մոլորյալների մի խումբ հավաքելն ու հանրությանը ցույց տալը վկայում էր, որ ինքը մերժված է հանրության կողմից։

Ֆինանս ներդնելով ու տեխնիկական միջոցներն օգտագործելով տեսանյութ նկարելն է իր առաջնային գործը, որպեսզի մոլորյալները հանկարծ չգտնեն իրեն Տան ճամփան։
Այսօր Սերժ Սարգսյանի մեքենայից դուրս գալն ու լրագրողների հարցերին ազատ, անկաշկանդ պատասխանելը նիկոլի մի հազար հանրահավաք արժե՝ ի վկայություն այն բանի, որ մերժվածը նիկոլն է։

Հասմիկ Բաբաջանյանի գրառումը