Ռուսաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանում տիրող իրավիճակին. Մատվիենկո

Մանրամասներ

ա

Ռուսաստանը տագնապով է հետևում Հայաստանում տիրող իրավիճակին և շահագրգռված է դրա շուտափույթ կայունացմամբ:

Այս մասին  հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Գրում է ՌԻԱ Նովոստին-ն։

«Մենք մտահոգությամբ ենք հետևում այս ամենին:

Եվ մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս շուտ կայունանա:

Սա կարևոր է հենց Հայաստանի և հայ ժողովրդի համար, իհարկե, կարևոր է նաև տարածաշրջանում կայունության համար»,-ասել է Մատվիենկոն: