Զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը. ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարոթյուն է տարածել

Հայտարարություն

ա

ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է արել խուսափել լարվածության սրումից, իսկ զինվորականներին՝ չմիջամտել քաղաքականությանը։

«Մենք գիտենք Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում՝ խուսափել ցանկացած էսկալացիայից և բռնությունից։

Մենք հիշեցնում ենք բոլոր կողմերին ժողովրդավարական հիմնարար սկզբունքի մասին՝ պետությունների զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը։

ԱՄՆ-ն վճռականորեն սատարում է ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները Հայաստանում, մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Նա նաև ընդգծել է, որ պետդեպարտամենտն այն կարծիքին չէ, թե Հայաստանում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ։

«Նման եզրահանգում այս պահին չկա։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին», - ասել է Փրայսը։