Շտապ ձերբակալեք Նիկոլ Փաշինյանին. Անդրանիկ Միհրանյանը դիմում է Օնիկ Գասպարյանին

Մանրամասներ

1

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը hayeli.am-ի հետ զրույցում անդրադարձել է այսօր ԳՇ-ի տարածած հաղորդագրությանը՝ համաձայն որի՝ Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը պետք է հրաժարական տան. «Մեր գեներալների կողմից մեծ քաջություն էր պետք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Սակայն այս գործը միայն լավ ավարտ կունենա այն դեպքում, եթե ասվի, որ ուլտիմատում է տրվում Փաշինյանին որևէ ժամանակահատված, որպեսզի նա հրաժարական տա, որից հետո զինվորականները ռազմական դրության պայմաններում մտնում են կառավարություն, կալանավորում Նիկոլ Փաշինյանին ու նստեցնում ԱԱԾ-ի «պադվալում»:

Նիկոլ Փաշինյանը պետք է սպասի իր դատավճռին, և դրանից հետո, եթե Գլխավոր դատախազությունն ու Ոստիկանությունը չանցնեն ժողովրդի կողմը, ապա նրանց նկատմամբ էլ կանեն համապատասխան քայլերը, որը կլինի մեր ազգի անպատվության, անիշխանության ավարտը:

Միայն այս դեպքում հնարավոր կլինի, որ ազգը թոթափի վերջին երեք տարվա իր ուսերի լուծը, որը բերեց այս «թափթփուկների իշխանությունը»»:

Անդրանիկ Միհրանյանը կոչ է անում անմիջապես անցնել այս քայլերի իրականացմանը, որպեսզի երկիրը դուրս գա ծայրահեղ իրավիճակից: