Մարտի 1-ից Վրաստանը բացում է օդային ճանապարհով ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր

Ի գիտություն

ա

Այսօր Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խումբը որոշում է կայացրել, որ մարտի 1-ից բացում է ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան՝ օդային ճանապարհով։

Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ: