Վաղվա անհնազանդության ակցիայի վայրն ու ժամն անակնկալ է․ ընդդիմությունը չբացեց փակագծերը

Մանուկյանը ներկայացրեց առաջիկա օրերի անելիքները

ա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժման անհնազանդության ակցիան ավարտվեց։

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ փետրվարի 25-ից Հայաստանի տարբեր ուղղություններով ավտոերթեր են մեկնարկելու։ Մանրամասների մասին կհաղորդվեն վաղը։

Ինչ վերաբերում է վաղվա գործողություններին, ապա Գեղամ Մանուկյանն ասաց, որ անհնազանդության ակցիաները շարունակվելու են, բայց թե որտեղ եւ ինչ ժամի, Մանուկյանը չասաց՝ ընդգծելով,  որ դա անակնկալ է։

Այսօրվա անհնազանդության  ակցիան սկսել էր Հանրապետության մետրոյի հարեւանությամբ գտնվող Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Երթի մասնակիցները շարժվեցին դեպի ոստիկանության շենք, ապա ոստիկանապետից բացատրություն պահանջեցին ավելի վաղ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած ոստիկանական գործողությունների վերաբերյալ։