Վրաստանը նոր վարչապետ ունի. խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը

Մանրամասներ

ա

Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարությանը:

Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

Նոր կառավարության կազմին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ` 2:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին հրաժարական էր ներկայացրել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Վարչապետի հրաժարականից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը այդ պաշտոնին առաջադրել էր երկրի պաշտպանության նախարար, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: