Արծրուն Հովհաննիսյանին տեսել են Լոս Անջելես թռչող ինքնաթիռում. Ուղևորները բղավել են նրա վրա

Որքանո՞վ է Հովհաննիսյանի մեկնումը պատահականություն, եթե հայկական ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին նրա ու Աննա Հակոբյանի միջև գործնական ակտիվ կապերի մասին
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ինչպես հայտնում է Говорит Ереван տելեգրամյան ալիքը, նախօրեին Լոս Անջելեսի չվերթի ուղևորները նկատել են ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին:

Հայտնվում է, որ նա եղել է քրոջ հետ, թռչել է Քաթարով: Ուղևորները բղավել են նրա վրա:

Ալիքը հիշեցնում է, որ օրեր առաջ Լոս Անջելես էր մեկնել նաև Նիկոլ Փաշինյանի կինը. «Եթե ինֆորմացիան հավաստի է, հարց է առաջանում՝ որքանով է Հովհաննիսյանի մեկնումը պատահականություն, եթե հայկական ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին նրա ու Աննա Հակոբյանի միջև գործնական ակտիվ կապերի մասին»,-գրում է ալիքը: