Սամվել Բաբայանը 120 հազար դոլարանոց ավտոմեքենա է վարում, որն ունի 16 հազար դոլարանոց պետհամարանիշ. Ու՞մ նվերն է

Իրավիճակ

ա

2016 թվականին, երբ Սամվել Բաբայանը վերադարձավ ՀԱյաստան նա ոչինչ չուներ, ավելին տարիներ առաջ նա երկրից հեռացել էր միլիոնների հասնող պարտքերի պատճառով: Նա հեռանալուց առաջ անգամ իր ընկերներ Ալբերտ Բազեյանին և Կիմ Բալայանին պատկանող տարբեր սեփականություններ: Բաբայանի կողմից քցված ընկերները երկար ժամանակ խոսում էին իրենց խնդիրների մասին: Այս մասին գրում է Politik.am-ը:

«Արցախի ԱԺ ընտրություններից հետո, սակայն Սամվել Բաբայանի գործերը կտրուկ լավացել են: 2020 թվականի նոյեմբերի 20-ին «Հրապարակ» օրաթերթի թղթակիցը նկատել էր Սամվել Բաբայանին BMW X7-ով, որը BMW-ի մոդելային շարքի ամենաթանկարժեք և ֆլագմանական մոդելներից է: Մեքենան սրահում արժե ավելի քան 120 հազար դոլար:

Ընդ որում, մեքենայի նման թանկարժեք ու գոլդ է նաև պետհամարանիշը` 44 OO 444, որը 8 մլն դրամ արժողության պետհամարանիշ է համարվում»,-գրում է լրատվամիջոցը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում