Թուրքիան փորձում է պայմանավորվել ԱՄՆ-ի հետ

Մանրամասներ

ա

Թուրքիան փորձում է ԱՄՆ-ի հետ փոխզիջում գտնել ռուսական Ս-400-երի հարցով, գրում է National Interest-ը:

Վաշինգտոնը եւ Անկարան նախկինի պես վիճաբանում են Թուրքիայի կողմից Ս-400 համակարգերի գնման շուրջ, որոնք, ըստ ամերիկացի պաշտոնյաների անհամատեղելի են ՆԱՏՕ-ի համակարգերի հետ:

Այդ քայլը Թուրքիային ստիպել է բացառել նրան հաջորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից: Իսկ դեկտեմբերին Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեմ:

National Interest-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի կողմից արված մեկնաբանությունները, գրում է, որ Անկարան փորձում է փոխզիջում գտնել «Կրետեի մոդելով», որն օգտագործում է Կիպրոսը:

Կիպրոսը ձեռք է բերել ռուսական Ս-300 համակարգեր 1990-ական թվականներին: Սակայն չնայած Թուրքիայի առարկություններին՝ հրթիռները տեղակայվել են Կրետե կղզում հունական տարածքում: Համակարգը չի աշխատում եւ թեստավորվել է մեկ անգամ վերջին տասնամյակում:

Թուրք պաշտոնյաները նմանատիպ առաջարկություն են անում ԱՄՆ-ին՝ նշում է թերթը. հրթիռները կմնան չեն գործի եւ կպահպանվեն ՆԱՏՕ-ի կազմի մեջ չմտնող , ոչ թուրքական տարածքում:

Այդ փոխզիջումների շնորհիվ Թուրքիան հույս ունի, որ իրեն կրկին կհրավիրեն F-35-երի ծրագրին եւ կչեղարկի ԱՄՆ-ի ներկայիս պատժամիջոցները:

Սակայն Անկարայի առաջարկում կան լուրջ «սպիտակ հետքեր»: Նախ, որեւէ ապացույց չկա, որ Բայդենի վարչակազմը պատրաստ է ընդունել Ս-400-երը թուրքական հողի վրա նույնիսկ չակտիվացված վիճակում: Հետեւաբար, հրթիռները պետք է դուրս բերվեն Թուրքիայի սահմաններից դուրս, սակայն այս պահին չկա փոխադարձ ընդունելի նշանակետ:  

Ո՛չ Հունաստանը, ո՛չ մնացած Եվրոպան չեն հանդուրժի Ս-400 Հյուսիսային Կիպրոսում, այն դեպքում, մինչդեռ թուրքական Ս-400-երի հնարավոր տեղափոխումը Լիբիա չի ուրախացնի ՆԱՏՕ-ի բարձր հրամանատարությանը: