Սննդամթերքի դեֆիցիտ է սպասվում

Մանրամասներ

ա

Աղքատ երկրներում ապրող մարդիկ ենթարկված են բախվելու սննդամթերքի դեֆիցիտի՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված ճգնաժամի պատճառով: Այս մասին նախազգուշացնում է ՄԱԿ-ը, գրում է Lenta-ն` հղում անելով The Guardian-ին:

Գրեթե ամբողջ աշխարհում սնունդը թանկացել է, իսկ որոշ երկրներում այն անհասանելի է դարձել մարդկանց համար: Այս տարի իրավիճակն ավելի բարդ է թվում, քան անցյալ տարի էր, նշել է ՄԱԿ-ի 2021 պարենային համակարգերի գագաթաժողովի հատուկ ներկայացուցիչ Ագնես Կալիբատան: Նա հավելել է, որ շատերը սպառել են սնունդը եւ խնայողությունները:

Կալիբատի կանխատեսումների համաձայն, COVID-19-ի եւ դրա տնտեսական հետեւանքների դեմ պայքարը կարող է տեւել առնվազն հինգ տարի: Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է ցածր պահել գները եւ արտադրանքը հասանելի դարձնել մարդկանց:

Սննդամթերքի եւ հումքի համաշխարհային գները 2020 թվականին գերազանցել են վերջին երեք տարիների ռեկորդը: Ցուցանիշն աճել է անցյալ տարվա դեկտեմբերին՝ հասնելով 107,5 կետի, կամ 2,2 տոկոսով՝ նոյեմբերի համեմատ, երբ գրանցվեց վեց տարվա մեջ ինդեքսի ամենաբարձր ցուցանիշը:

Մասնագետները սննդամթերքի գների բարձրացումը չեն կապում բացառապես համավարակի հետ, ինչը հիմնականում հանգեցրել է մատակարարումների որոշ խափանումների եւ ձգձգումների: Փորձագետների կարծիքով, գների դինամիկան կախված է պահանջարկի եւ առաջարկի հարաբերակցությունից։