Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը կարգադրել է վաղն իր մոտ հրավիրել Նվեր Մնացականյանին, որ վերջինիս հարցազրույց տա

Մանրամասներ

ա

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի առաջին մասից հետո ակնկալելի էր Նիկոլ Փաշինյանի` մեղմ ասած ոչ հավասարակշիռ արձագանգը։

Եվ մինչ հայ հասարակությունը սպասում էր նրա ֆեյսբուքյան էջում հերթական մի քանի անգամ խմբագրված գրառմանը կամ գոնե լայվին, տեղեկացանք, որ վաղը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հրատապ հարցազրույց տալ։

1in.am կայքի լրագրող Նվեր Մնացականյանի մերձավոր շրջապատից 168.am-ին տեղեկացրին, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը կարգադրել է վաղն իր մոտ հրավիրել Նվեր Մնացականյանին, որ վերջինիս հարցազրույց տա։

Հարցազրույցը վաղը կհրապարակվի, թե երրորդ նախագահի հարցազրույցի երկրորդ մասից հետո, այս պահին չկարողացանք ճշտել։