Իրանը մինչեւ 300 կմ հեռահարության նոր կառավարելի հրթիռ է փորձարկել

Մանրամասներ

1

Իրանը մինչեւ 300 կմ հեռահարության նոր կառավարելի հրթիռ է փորձարկել։ Այս մասին հայտարարել է այդ երկրի ցամաքային զորքերի հրամանատար Քիյումարդ Հեյդարին, ըստ «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցման։

Հրթիռը կարող է խոցել թիրախը ցանկացած եղանակային պայմաններում։ Հիշեցնենք, որ Իրանն իր հրթիռային ծրագիրը զարգացնում է սկսած 1990-ական թթ։