Դուբայն ուժեղացնում է հսկողությունը՝ զբոսաշրջիկների նկատմամբ

Մանրամասներ

ա

Դուբայում նոր «հակաքովիդային» միջոցառումներ են սահմանվել զբոսաշրջիկների համար: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Դուբայի Ճգնաժամերի և տարերային աղետների կառավարման բարձրագույն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումները կտեւեն մինչև փետրվարի վերջը:

Մասնավորապես, հյուրանոցները, լողավազանները, լողափերը և առեւտրի կենտրոնները կարող են լցվել ընդհանուր տարողության առավելագույնը 70 տոկոսով:

Այցելուների թիվը կինոթատրոններում և մարզական օբյեկտներում չպետք է գերազանցի առավելագույնի 50 տոկոսը:

ա

Փաբերը եւ բարերը պետք է դադարեցնեն իրենց աշխատանքը, իսկ ռեստորաններին և սրճարաններին հրահանգվել է փակվել գիշերվա ժամը 01-ից ոչ ուշ: Այդ հաստատություններում այժմ արգելված է ժամանցային միջոցառումների անցկացումը:

Բացի այդ, իշխանությունները մտադիր են ուժեղացնել հսկողությունը սոցիալական հեռավորությունը խստորեն պահպանելու և դիմակներ կրելու համար: Կոմիտեում ընդգծել են, որ նոր որոշումներն ընդունվել են COVID-19-ի հիվանդացության աճին ի պատասխան: Վերջին օրվա ընթացքում երկրի առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի 2730 նոր դեպք:

«Խստորեն տույժի կենթարկեն այն բոլոր անձանց, ովքեր բնակչության առողջության համար վտանգ կներկայացնեն՝ գիտակցաբար անտեսելով կանխարգելիչ միջոցառումները կամ դրանք չպահպանելով հարկ եղած ձևով»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

ա