Խոսքը... երբեմն էնքան կարևոր է ժամանակին լսել խոսքը, որը կյանքի է վերադարձնում և հույս տալիս... Էդ խոսքի արժեքը հասկացողը՝ լռությունն էլ կհասկանա

Մանրամասներ

ա

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել:

Հրապարակմանը կից՝ դերասանուհին գրել է․

«Խոսքը... երբեմն էնքան կարեւոր է ժամանակին լսել խոսքը, որը կյանքի է վերադարձնում եւ հույս տալիս:

Խոսքը, որը կարող է լինել անգամ անծանոթ մի մարդուց, օգտատերից կամ հազար տարվա ընկերոջիցդ. մի բառ, կես միտք թեկուզ, բայց ՏԵՂԻՆ ասված ու շնչող:

Շունչ տվող ու շնչող խոսքը... էդ խոսքի արժեքը հասկացողը՝ լռությունն էլ կհասկանա, չասածդ էլ կլսի, մտածածդ էլ կտեսնի...»։

ա