Այո, արտահերթ ընտրությունների պահանջ չկա, Նիկոլի հրաժարականի պահանջ կա. Շարմազանով

Պարոն Քոչարյանն իր կարծիքն է արտահայտել, ես այստեղ մեկնաբանելու բան չունեմ

ա

Որեւէ քաղաքական ուժի օրակարգում չի եղել արտահերթ ընտրությունների անցկացումը Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ: «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ներառված ուժերի ճանապարհային քարտեզը, ռազմավարությունը եւ ծրագիրը չի փոխվել: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Դա երեկ կետանոց ծրագիր է. հողատու Փաշինյանի հրաժարական, ժամանակավոր հակաճգնաժամային կառավարության ձեւավորում եւ մեկ տարի հետո արտահերթ ընտրություններ՝ առանց Նիկոլ Փաշինյանի վարչապետության:

Այստեղ նոր բան չկա: Նորը նա է, որ բոլոր նրանք, որոնց թվում է, թե «Հայրենիքի փրկության շարժում» կլինի, թե 17 կուսակցություններ կլինեն, ես սա անվանում են արցախյան երկրորդ շարժում, ինչպես նա կուսակցական պայքար չէր, սա էլ կուսակցական պայքար չէ: Սա ավելի լայն համաժողովրդական ընդվզում պետք է լինի ու դա լինելու է»,-ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով, որեւէ քաղաքական ուժի օրակարգում չի եղել արտահերթ ընտրությունների անցկացումը Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ. «Բոլորս հստակ նշել ենք, որ սա պետք է հեռանա:

Ես ուզում եմ «Իմ քայլի» հետ համաձայնել. Այո, արտահերթ ընտրությունների պահանջ չկա, Նիկոլի հրաժարականի պահանջ կա: Նիկոլը պետք է հեռանա, գահավիժման ժամանակ չես կարող կանգ առնել: Այս պարագայում արտահերթ ընտրությունների գնալը հղի է նոր ցնցումներով ՀՀ-ի համար, նոր խնդիրներով, նոր բախումներով:

Մի մարդ, որը ոստիկանական շքախմբով, վահաններով, զոռբայությամբ, նահատակների մայրերի վրայով անցնելով մտնում է «Եռաբլուր», էդ մարդու հետ գնում ենք ընտրության, ի՞նչ անենք: Հետեւաբար մեր ուժերը պետք է կենտրոնացնենք, ճնշում գործադրենք, որ հեռանա էս մարդը»:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նխագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի եթե այս իշխանություններն էլ ընտրություն կազմակերպեն, իրենք մասնակցելու են եւ հաղթելու են, Շարմազանովն ասաց. «Պարոն Քոչարյանն իր կարծիքն է արտահայտել, ես այստեղ մեկնաբանելու բան չունեմ: Բայց գլխավոր հարցում ընդդիմադիր բեւեռը միակարծիք է, որ պետք է պայքարել էս դավաճանական ռեժիմից օր առաջ ազատվելու համար»: