Aviasales ամրագրումների ծառայության մասնագետները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ Մոսկվայի օդանավակայաններում 2022 թվականի ամենածանրաբեռնված օրերը ապրիլի 25-30 են։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Ծառայության տվյալներով, տոնական բոլոր ամրագրումների 25 տոկոսը բաժին է հասել հենց այս օրերին։
Դրա հետ կապված՝ փորձագետները ճանապարհորդներին խորհուրդ են տվել օդանավակայաններ գալ ոչ ուշ, քան թռիչքից երեք ժամ առաջ և օգտվել առցանց հաշվառումից։
Ռուսական ամենապահանջված ուղղություններից են Սոչին, Կրասնորդարը, Մինվոդին և Դոնի Ռոստովը։
Արտասահմանյան ուղղությունների հնգյակում են Երևանը, Ստամբուլը և Պրահան։
0Comments