Վաշինգտոնում մեկնարկում են Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով քննարկումները

Մանրամասներ

ա

Վաշինգտոնում մեկնարկում են ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով քննարկումները, ինչով պայմանավորված ԱՄՆ մայրաքաղաքում պատրաստվածության բարձր մակարդակի են բերվել անվտանգության ուժերը: Այս մասին փոխանցում է Rbc.ru-ն։

Իմփիչմենթի գործընթացը նախաձեռնած բոլոր դեմոկրատ գործիչների անվտանգությունը լսումների ողջ ընթացքում ևս կապահովեն ազգային գվարդիայի ուժերը, որոնք մոբիլիզացվել էին երկրում հունվարի 6-ին տեղի ունեցած խռովությունից հետո: