Շնորհանդեսից առաջ բացահայտվել է Audi e-tron GT-ի դիզայնը. ՖՈՏՈ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Համացանցում հայտնվել են Audi e-tron GT-ի՝ գերմանական ապրանքանիշի առաջին էլեկտրական սեդանի պաշտոնական ֆոտոսեսիայի նկարները: Շնորհանդեսից առաջ, որը նախատեսված է փետրվարի 9-ին, բացահայտվել են նորույթի թե՛ արտաքին տեսքը, թե՛ սալոնը: Ընդհանուր առմամբ, սերիական e-tron GT-ը կրկնել է 2018 թվականի նույնանուն կոնցեպտը, բայց սեդանի մանրամասները տարբերվում են նախատիպից, գրում է Motor-ը:

Արտադրողը e-tron GT-ն անվանում է «չորսդռնանի կուպե», չնայած ֆորմալ առումով այն թեք տանիքով սեդան է, որը հիշեցնում է Audi A7 Sportback-ի ձեւն ու չափսերը: Դիզայներները սերիական էլեկտրական մեքենայում պահել են նաեւ նորաձեւ լուսադիոդային օպտիկան ու առջեւի բեռնախցի կոր կափարիչը:

ա

«Զանգվածային» էլեկտրասեդանի արտաքին տարբերությունները 2018-ի e-tron GT կոնցեպտից ընդգծված են՝ բամպերներն ավելի պարզ են, դիֆուզորը փոփոխվել է, դռան ավանդական բռնակներն ու հետեւի տեսանելիության հայելիներն ավելի ֆունկցիոնալ են: Փոխվել է նաեւ սկավառակների ձեւը, չնայած «աերոդինամիկ» անիվները չեն կարող պարզ կոչվել:

«Սովորական» Audi e-tron GT-ի տեխնիկական բնութագրերը գաղտնի են պահվում: Հայտնի է, որ բոլոր «մարտկոցային» սեդանները կկիսեն PPE հարթակը Porsche Taycan-ի հետ, այսինքն՝ եռածավալ Audi-ն կստանա ինչպես 800 վոլտ էլեկտրական համակարգ եւ էներգիայի կառուցվածքում ինտեգրված քաշող մարտկոց: Սակայն e-tron GT-ը նույնությամբ չի կրկնի Taycan-ին՝ էլեկտրամոբիլը կունենան տարբեր հզորության ուժային սարքեր, կտարբերվի նաեւ էներգիայի պահուստը։

ա