Կանաչ թեյը կարող է փրկել կյանքը կաթվածից հետո. Ճապոնիայի գիտնականների եզրակացությունը

Ճապոնիայում մարդկանց մեծամասնությունը սուրճը եւ կանաչ թեյը խմում է առանց շաքարի եւ կաթի, ինչը կարող է մեծացնել դրանց օգուտը
Live24.am-ը ներկայացնում է

ա

Սուրճի կանոնավոր գործածումը կարող է նվազեցնել գործնականում բոլոր պատճառներից վաղ մահվան հավանականությունը, իսկ կանաչ թեյը տառացիորեն փրկել կյանքը կաթվածից հետո: Այսպիսի եզրակացության են հանգել Ճապոնիայից գիտնականները, որոնք վերլուծել են սուրճի ու կանաչ թեյի կանոնավոր գործածման ազդեցությունը 46 հազար մեծահասակ մարդկանց կյանքի տեւողության վրա:

Հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթական սուրճի ընդամենը մեկ գավաթը 14 տոկոսով նվազեցնում է ցանկացած հիվանդության հետեւանքով մահվան հավանականությունը, news.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Medportal.ru-ն: Իսկ սրտի նոպա տարած մարդկանց դեպքում սուրճի կանոնավոր գործածումը մահվան հավանականությունը նվազեցնում է 22 տոկոսով:

Իսկ ահա կաթված տարած պացիենտներին ավելի օգտակար է կանաչ թեյ խմել. հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 7 եւ ավելի գավաթ կանաչ թեյի գործածումը 62 տոկոսով կանխում է վաղ մահը: Հետաքրքիր է, սակայն, որ այս էֆեկտը չի տարածվում մարդկանց վրա, որոնց մոտ կաթված չի եղել:

Քանի որ սա դիտողական հետազոտություն էր, կյանքի տեւողության վրա տարածված ըմպելիքների այդպիսի ազդեցության պատճառները առայժմ հայտնի չեն: Հեղինակների խոսքով՝ Ճապոնիայում մարդկանց մեծամասնությունը սուրճը եւ կանաչ թեյը խմում է առանց շաքարի եւ կաթի, ինչը կարող է մեծացնել դրանց օգուտը: